Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է, որն անվանում են ապաթիա:


Ուժերի անկումը շրջապատի կողմից բնութագրվում է որպես ծուլություն: Մինչդեռ դա կարող է քրոնիկ հոգնածության համախտանիշի (ՔՀՀ) առաջին ազդանշանը լինել: Հաճախ ապաթիան կապված է սխալ ապրելակերպի կամ հոգեբանական խնդիրների հետ: Բայց երբեմն այն օրգանիզմի լուրջ ախտաբանության նշան է:

Ախտանշանները.

  • Քնկոտություն,
  • աղմուկ ականջներում,
  • գրգռված վիճակ,
  • աչքերի առաջ սև կետեր,
  • ախորժակի վատացում,
  • թուլություն, մարմնի ջարդվածություն,
  • գլխացավ,
  • մրսկանություն,
  • անքնություն,
  • վերջույթների սառնություն,
  • զարկերակային ճնշման տատանումներ,
  • մաշկի գունատություն,
  • գլխապտույտի նոպաներ:


Ապաթիայի նշանները միշտ անհատական են, և նշված ախտանշաններից մի մասը կարող են չլինել. դրանց փոխարեն կարող են դիտվել այլ նշաններ, օրինակ, ջերմության բարձրացում:


Միշտ առկա է վատ տրամադրություն, դեպրեսիա, նվազում են աշխատունակությունը, ինտելեկտուալ ունակությունները, երբեմն լինում են ինքնասպանության մտքեր:

Պատճառները


Հաճախ ապաթիայի պատճառ է խիստ ծանրաբեռնվածությունը: Երկար ժամանակ փորձելով լուծել բոլոր խնդիրները, ի վերջո, մարդն իրեն սպառված է զգում և ընկնում ապաթիկ վիճակի մեջ:

Պատճառներն են.

  1. Ծանրաբեռնվածություն: Աշխատանքը, տնային գործերը, հարազատների խնդիրները, ավելորդ և մեծ քանակի տեղեկատվությունը, ամեն բան հասցնելու ճիգերը թուլացնում և հոգնեցնում են մարդուն, հյուծում օրգանիզմի էներգիան: Սակայն հանգստանալու փոխարեն շարունակվում է կյանքի նույն ռիթմը:  
  2. Քրոնիկ անքնություն: Երկարատև անքնությունը երկար ժամանակ կարող է որևէ խնդիր չառաջացնել, սակայն, ի վերջո, այն նկատելի է դառնում, հանգեցնում արտահայտված հոգնածության, քնկոտության, ուժերի անկման:
  3. Սխալ սնունդ: Վիտամինների պակասը կարող է լրջորեն խախտել կյանքի նորմալ վիճակը: Հատկապես նկատելի է В խմբի վիտամինների պակասը, որոնք նպաստում են օրգանիզմում օգտակար նյութերի և թթվածնի տեղափոխմանը:
  4. Դեղորայքի ընդունում: Որոշ դեղեր կարող են ապաթիա առաջացնել: Դրանք որոշ հակահիստամինային միջոցներն են, գերճնշման դեմ պատրաստուկները  (բետա-պաշարիչներ), հակադեպրեսանտներ, հորմոնալ միջոցներ և օրալ հակաբեղմնավորիչներ:
  5. Հոգեբանական գործոններ: Եթե մտքերն անվերջ զբաղված են (կոնֆլիկտներ, խնդիրներ), նույնիսկ երկարատև հանգիստը չի կարող վերականգնել էներգիայի պաշարը:


Խնդիրները կարող են կապված լինել շրջապատող մարդկանց, աշխատակիցների հետ, երբ մարդն իրեն ընդունված չի զգում նրանց կողմից, կորցնում է ինքնավստահությունը, ժամանակի ընթացքում դադարում հետևել իրեն: Նա կարող է սկսել ալկոհոլ կամ նարկոտիկներ օգտագործել:

Կարևոր գործոն է չսիրած կամ միօրինակ աշխատանքը:  Որոշ ժամանակ անց համբերությունն, ասես, սպառվում է և դիտվում են ապաթիայի նշաններ:

Ձգձգվող սթրեսը նույնպես կարող է հանգեցնել ապաթիայի:  Երբեմն սթրեսը դրդում է օրգանիզմին, բարձրացնում աշխատունակությունը, վճռականությունը: Բայց ձգձգվող սթրեսը քայքայիչ և հյուծող ազդեցություն է ունենում, որն էլ դառնում է ապաթիայի պատճառ:

Ապաթիայի են հանգեցնում նաև տարբեր կոնֆլիկտներն ընկերների, հարազատների, զուգընկերոջ հետ:

Ապաթիան կարող է նաև լուրջ հիվանդության ախտանիշ լինել.

  • վահանագեղձի դիսֆունկցիա,
  • կանանց մոտ հորմոնալ ֆոնի խախտում,
  • շաքարային դիաբետ,
  • սիրտ-անոթային հիվանդություններ,
  • ասթենիա` ծանր հիվանդություններից հետո (թոքաբորբ, գրիպ և այլն),
  • գլխուղեղի օրգանական ախտահարում (նեյրոինֆեկցիաներ, դեմենցիա, Ալցհեյմերի հիվանդություն),
  • հուզական այրման համախտանիշ. դիտվում է բժիշկների, սոցաշխատակիցների, ուսուցիչների, թղթակիցների մոտ՝ մարդկանց, որոնք նվիրված են իրենց աշխատանքին, և մշտապես բախվում են բացասական իրավիճակների հետ:


Ապաթիայի նշանների առկայության դեպքում պետք է դիմել մասնագետի:


Հետազոտություններից հետո ավելի պարզ կլինի հետագա մոտեցումը. հնարավոր է հոգեբանի կամ հոգեթերապևտի խորհրդատվության կարիք լինի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ